Տարածաշրջանային

Հայ շախմատիստների դեմ բողոքի ակցիայի ընթացքում Բաքվում պատռել են Հայաստանի դրոշը

3 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստների դեմ բողոքի ակցիայի ընթացքում Բաքվում պատռել են Հայաստանի դրոշը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի այսպես կոչված Ղարաբաղի ազատագրության կազմակերպության (ՂԱԿ) մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար երեկ Բաքու ժամանած Հայաստանի պատվիրակության դեմ, որի կազմում է նաեւ աշխարհառչակ հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.az լրատվական կայքը, տխրահռչակ ՂԱԿ ղեկավար Աքիֆ Նաղիի գլխավորությամբ նրանք հավաքվել են «Ազնեֆտ» հրապարակում Մուղամի կենտրոնի շենքի մոտ, որտեղ պետք է անցկացվեր շախմատի աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը: Շենքի մոտ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ դիմակայություն է եղել: ՂԱԿ անդամները բարձրաձայնել են «Հայե’ր, հեռացե’ք», «Դուք մարզիկներ չեք, ահաբեկիչներ եք» եւ այլ անհեթեթություններ, հակահայկական պաստառներ պարզել: Նրանք փորձել են մտնել արարողության անցկացման շենք, սակայն, հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: ՂԱԿ-ի անդամները ցուցադրաբար պատռել են Հայաստանի դրոշը եւ ոտքերով տրորել այն:

ՂԱԿ-ը հայտնել է, որ ոստիկանությունը Աքիֆ Նաղիի հետ միասին կազմակերպության 8 անդամների բերման է ենթարկել Սաբաիլի շրջանի ոստիկանական բաժանմունք: Նրանք հայտարարել են, որ մինչեւ հայ շախմատիստների Ադրբեջանից հեռանալը «տարբեր ձեւերով» շարունակելու են իրենց բողոքները:

ՂԱԿ-ի հակահայ ելույթները ոգեւորել է այն, որ Շախմատի աշխարհի գավաթի առաջնությանը Հայաստանի թիմի մասնակցության հետ կապված նախօրեին ռասիստական հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը: Չթաքցնելով ատելությունը հայերի հանդեպ, որը պաշտոնական Բաքուն ամեն առիթով արտահայտում է Ադրբեջանի նախագահի մակարդակով, ադրբեջանցի նախարարն հայտարարել է, թե իրենք «մեծ զիջում են արել», որ համաշխարհային մակարդակի հայ շախմատիստ Լեւոն Արոնյանին թողել են «մուտք գործել Բաքու», քանի որ, նա, նախարարի խոսքով` «առանց Ադրբեջանի թույլտվության այցելել է Ղարաբաղ»:

«Այն, որ Լեւոն Արոնյանին թույլ ենք տվել գալ Բաքու, դա մեծ զիջում է հանուն սպորտի, համերաշխության եւ խաղաղության»,- հայտարարել է Ադրբեջանի սպորտի նախարարը:

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Իրավունք

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Հայաստան

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում