Սփյուռք

Արցախը շահագրգռված է Բելգիայի եւ նրա վարչական միավորների հետ փոխգործակցության խորացման մեջ

1 րոպեի ընթերցում

Արցախը շահագրգռված է Բելգիայի եւ նրա վարչական միավորների հետ փոխգործակցության խորացման մեջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է բելգիացի մի խումբ խորհրդարանականների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերին, մշակութային եւ մարդասիրական ոլորտներին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի եւ նրա վարչական միավորների հետ փոխգործակցության խորացման մեջ՝ նշելով, որ երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար առկա են նպաստավոր պայմաններ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում