Life

Ալցհայմերի հիվանդությունը կարող Է վարակիչ լինել. բրիտանացի գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Ալցհայմերի հիվանդությունը կարող Է վարակիչ լինել. բրիտանացի գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Ալցհայմերի հիվանդությունը կարող Է վարակիչ լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես Nature հանդեսում գրել են հետազոտողները, իրենց կատարած գիտափորձը ցույց Է տվել, որ բետա-ամիլոիդների խմբից սպիտակուցը, որի կուտակումը ասոցիացվում Է հիվանդության հետ, կարող Է ախտաբանական մեխանիզմ գործի դնել ուղեղում՝ այնտեղ ընկնելով դրսից:

Այդ հետազոտությունն առաջին անգամ ցույց Է տալիս, որ նման ախտերը տեսականորեն կարող են փոխանցվել մարդուց մարդու:

Դրա հետ մեկտեղ հետազոտողներն ընդգծում են, որ հնարավոր չԷ Ալցհայմերի հիվանդությամբ վարակվել՝ շփվելով դրանով տառապող մարդկանց հետ:

Սակայն կա այն բանի տեսական հավանականությունը, որ բետա-ամիլոիդների խմբից սպտակուցը կարող Է փոխանցվել չմանրԷազերծված վիրաբուժական գործիքների միջոցով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում