Սփյուռք

Վալանսում բացվել է «Մենք ենք ապագան. Հայոց ցեղասպանության որբերը» խորագրով ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Վալանսում բացվել է «Մենք ենք ապագան. Հայոց ցեղասպանության որբերը» խորագրով ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վալանս քաղաքի Հայկական ժառանգության կենտրոնում բացվել է ցուցահանդես «Մենք ենք ապագան. Հայոց ցեղասպանության որբերը» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, ցուցադրությանը ներկայացված են արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք առնչվում են Ցեղասպանությունից փրկված երիտասարդ հայ կանանց և տղամարդկանց, ովքեր այդ ողբերգության հետևանքով զրկվել են մանկությունից:

Ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը, պատմում է այն որբ երեխաների, տղամարդկանց և կանանց պատմությունները, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը և դարձել հայ ժողովրդի ապագան:

Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին: Ներկա են գտնվել Դրոմ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Պատրիկ Լաբոնը, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Հայկական ժառանգության կենտրոնի տնօրեն Լոր Փիաթոն և այլք:

Ցուցադրության կուրատոր Անտոնի Բեդրոսյանն ընդգծել է դրա կազմակերպման կարևորությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա նշել է, որ ցուցահանդեսը հնարավոր է եղել կազմակերպել տարբեր պետություններից և անհատների արխիվներից հավաքած լուսանկարների և աղբյուրների նյութերի շնորհիվ: Բեդրոսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ում շնորհիվ ցուցահանդեսի կազմակերպումը հնարավոր է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում