Life

Ցուկերբերգը Vanity Fair հանդեսի վարկածով գլխավորել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը

1 րոպեի ընթերցում

Ցուկերբերգը Vanity Fair հանդեսի վարկածով գլխավորել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ամերիկյան Vanity Fair հանդեսի վարկածով, գլխավորել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը: Ինչպես սեպտեմբերի 9-ին պարզաբանել է հրատարակությունը, «դրանում ոչ մի զարմանալի բան չկա. միլիարդատերը եւ Facebook-ի հիմնադիրը կարողացել է գործարք կնքել միանգամից մի քանի խոշորագույն ԶԼՄ-ների հետ, որոնք նրա հոդվածները հարապակում էին իրենց լրատվական ժապավեններում»: Բացի այդ, «Ցուկերբերգը վիրտուալ իրականության մեջ մոլորակի բոլոր մարդկանց միավորելու վիթխարի ծրագրեր ունի», գրում է Vanity Fair-ը:

«31 տարեկանում Մարկ Ցուկերբերգը պետական բարձրաստիճան գործչի ազդեցություն ունի,- գրել է հանդեսի խմբագիր Գրեյդոն Քարթերը հրատարակության հոկտեմբերյան թողարկման մեջ:- Նա, անկասկած, ամենաերիտասարդ մարդն Է, ով երբեւիցե գլխավորել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում