Life

«Մարդ-սարդը» ֆիլմի աստղը ուսուցիչ է դառնալու

2 րոպեի ընթերցում

«Մարդ-սարդը» ֆիլմի աստղը ուսուցիչ է դառնալու

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ջեյմս Ֆրանկոն իրեն կփորձի նոր ասպարեզում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով The Vanity Fair-ին, նա կդառնա Պալո Ալտո բարձրագույն դպրոցի (ԱՄՆ) ուսուցիչ, որը գտնվում է Սելիկոնե հովտում:

Դերասանը երկրպագուներին այդ նորությունը հայտնել է իր Instagram-ում, հավելելով, որ ինքը պարապմունքներ է անցկացնելու կինեմատոգրաֆիայի վերաբերեյալ:

Ֆիլմերի պրոդյուսերություն ուսումնասիրել ցանկացողները պետք է առնվազն 200 բառից բաղկացած էսսե գրեն եւ նշեն, թե ինչու են ցանկանում մասնակցել ծրագրին, ինչպես նաեւ մեկրոպեանոց տեսագրություն նկարահանեն, որում նրանք կներկայացնեն իրենց: Ֆայլերը դիմումի հետ միասին պետք է ուղարկվեն մինչեւ սեպտեմբերի 10-ը: Խմբում ընդգրկվելու է 24 աշակերտ:

Դասընթացի շրջանավարտները Ֆրանկոյի հետ միասին կստեղծեն ֆիլմ, որը կներկայացվի կինոփառատոններից մեկում:

Ֆրանկոն դերասանական կարիերան սկսել է 1990-ական թվականների վերջին՝ դերերից մեկը կատարելով «Տարօրինակներն ու խելառները» սերիալում: 2001 թվականին նա գլխավոր դերն է խաղացել «Ջեյմս Դին» կենսագրական կինոնկարում՝ դառնալով «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր: Նա նաեւ նկարահանվել է «Մարդ-սարդը», «Լաֆայետ» էսկադրիլիան», «Լավլեյս» եւ այլ ֆիլմերում:

Լուսանկարը` Global Look

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում