Քառասուն տարվա ամուսնությունից հետո Արմեն Ջիգարխանյանն ամուսնալուծվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով շուտով կտոնի 80-ամյակը, 40 տարվա ամուսնությունից հետոպաշտոնապես ամուսնալուծվել է Տատյանա Վլասովայից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով dni.ru-ն, լուրեր են պտտվում, որ պատճառը դարձել է դերասանի երիտասարդ ընկերուհին։

Յոթանասունիննամյա Ջիգարխանյանի կյանքում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հայտնվելը մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն մամուլում, այլև նրա անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որտեղ նա եղել է գեղարվեստական ղեկավար: Թատրոնում արտիստն այժմ զբաղեցնում է նախագահի պաշտոնը, իսկ գեղարվեստական ղեկավարի պարտականությունները հանձնել է իր երիտասարդ ընկերուհուն։

Վերջին 6 տարիների ընթացքում Ջիգարխանյանը գրեթե չի շփվել իր կնոջ հետ, սակայն բաժանման մասին որոշումը նրա համար երկար և դժվար է եղել։ Իր հոբելյանից առաջ լեգենդար դերասանը բաժանվել է Վլասովայից:

Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային և չգիտի, թե ինչպես է նա գրավել իր սիրտը: «Իմ կյանքի 80 տարիների ընթացքում հասկացել եմ, որ ամենաիրական բանը երկու մարդկանց հարաբերություններն են։ Ինչպե՞'ս է մահացել Արկադի Ռայկինը. նա օրական երկու անգամ շատ կարևոր դեղահաբ պետք է ընդուներ։ Մի օր նա մոռացավ դրանք խմել, իսկ իր կողքին ոչ ոք չկար՝ այդ մասին հիշեցնելու համար։ Հետևաբար, քո կողքին պետք է մեկը լինի, ով, կոպիտ ասած, սիրում է քեզ»,- ասել է դերասանը։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին