«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն իր նպատակին հասել է. Մովսես Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն իր նպատակին հասել է, եւ պատկան մարմինները գոհ են արդյունքներից: Նման գնահատական տվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Թեպետ զորավարժության արդյունքները ավելի ուշ են ամփոփվելու, սակայն Մովսես Հակոբյանը հավաստիացնում է, որ անգամ նախնական արդյունքները բավավարում են:

«Իր նպատակին զորավարժությունը ծառայեց: Ղեկավարության նպատակներն իրականացվել են: Զորավարժություններում ընդգրկված նախարարություններից հնչում է տեսակետը, որ ստուգել են զորահավաքային պատրաստականության աստիճանը, արագ են աշխատել, որոշումներ կայացրել եւ միջոցներ ձեռնարկել իրենց առջեւ դրված առաջադրանքներն իրականացնելու համար: Հետաքրքրական դեպք է արձանագրվել. որեւէ նախարարություն չի ցանկանում, որ արձանագրվի թերություն, ցանկանում են, որ լավ կողմով դրսեւորվեն»,- ասաց Մովսես Հակոբյանը` հավելելով, որ կան նաեւ պրոբլեմներ, որոնք մանրամասն վերլուծվելու են:

«Ամփոփման հիման վրա թերությունների վերացման պլան կկազմվի, ինչի հիման վրա էլ կծրագրվեն միջոցառումները` թերությունները հաղթահարելու ուղղությամբ»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Հայաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել