Aston Martin-ը 150 «բոնդոմոբիլ» կթողարկի Բոնդի մասին նոր ֆիլմի պատվին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Aston Martin բրիտանական ավտոարտադրողը կթողարկի սահմանափակ քանակով DB9 GT Bond Edition սպորտկար, որպեսզի նշի Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի («007. Սպեկտր») թողարկումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Carscoops ռեսուրսին:

Ջեյմս Բոնդի DB9 GT Bond Edition ավտոմեքենան թողարկվելու Է 150 միավոր թվաքանակով, դրա մեկնարկային գինը կկազմի 165 հազար ֆունի ստեռլինգ (մոտավորապես 250 հազար դոլար):

Բացի այդ, DB9 GT հատուկ տարբերակի գնորդներին կառաջարկվեն հավելյալ աքսեսուարներ, որոնք արդեն ոչ մեկ տասնամյակ զուգորդվում են նշանավոր կինոֆրանշիզայի հետ, ինչպես, օրինակ, Omega Seamaster Aqua Terra 150m James Bond Limited Edition ժամացույցները:

Ջեյմս Բոնդի մասին կինոֆրանշիզան բրիտանական MI6 հետախուզության մտացածին 007 գործակալի մասին Յան Ֆլեմինգի վեպերի Էկրանավորումների շարքն Է: 1962 թվականից թողարկվել Է 20-ից ավելի ֆիլմ, որոնցից դրամամուտքերը կազմել են ավելի քան վեց միլիարդ դոլար: Բոնդի դերում նկարահանվել են Շոն Քոններին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալտոնը, Փիրս Բրոսնանը, Դենիել Քրեյգը: Բոնդապատումի 24-րդ ֆիլմի պրեմիերան նշանակված Է 2015 թվականի հոկտեմբերի 26-ին:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի