Life

Աշխարհի ամենացածրահասակ մարդը վախճանվել Է 76 տարեկան հասակում

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենացածրահասակ մարդը վախճանվել Է 76 տարեկան հասակում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենացածրահասակ մարդը՝ 54,6 սանտիմետր հասակով նեպալցի Չանդրա Բահադուր Դանգին, վախճանվել Է 76 տարեկան հասակում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Kathmandu Post հնդկական թերթին, նեպալցին մահացել Է Խաղաղ օվկիանոսի Սամոա արշիպելագի կղզիներից մեկում:

Հրատարակության տվյալներով՝ անցած շաբաթ Դանգիի մոտ ախտորոշել Էին թոքերի բորբոքում: Նրան տեղափոխել Էին Պագո-Պագոյի՝ Ամերիկյան Սամոայի վարչական կենտրոնի հիվանդանոց: Սակայն բժիշկներին չի հաջողվել նրան բուժել:

Դանգին աշխարհի ամենացածրահասակ մարդն Էր ճանաչվել 2012 թվականի փետրվարին: Դա գրանցվել Էր Գինեսի ռեկորդների գրքում: Դրանից հետո նեպալցին, որը երբեք դուրս չԷր եկել իր գյուղի սահմաններից, հայտարարել Է այլ երկրներ այցելելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում