Դավիթ Բաբայանը սահմանային լարվածությունը կապում է Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությունը կապում է առաջիկայում Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ: «Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, լրացուցիչ ձայներ շահելու նպատակով, ադրբեջանական իշխանությունները լարում են իրավիճակը տարածաշրջանում, երկրում առկա խնդիրները փորձում են բարդել արտաքին թշնամու վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեսակապով միանալով Մեդիա-կենտրոնում կազմակերպված քննարկմանը, այս մասին նշեց Բաբայանը` հավելելով, որ Ադրբեջանը լիովին վերածվել է նացիստական պետության, որն ագրեսիվ պահվածք է դրսևորում և ներքին, և արտաքին քաղաքականության մեջ:

Նա նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելի է, և ադրբեջանական զինված ուժերը որևէ առավելության չեն հասնում և չեն կարող հասնել: «Ադրբեջանցիները ռազմական տեսանկյունից ուղղակի անիմաստ խախտումներ են անում սահմանին, իսկ ռազմավարական նախաձեռնությունը նրանք չեն կարողանում և չեն էլ կարողանա վերցնել: Ուղղակի նման մեթոդներով շարունակում են լարված պահել իրավիճակը տարածաշրջանում»,-շեշտեց Դավիթ Բաբայանը`ընդգծելով, որ մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր բանակ, համախմբված հասարակություն և Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբված մոտեցում կարևորագույն խնդիրների վերաբերյալ:

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմն ինչպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում: Մասնավորապես, Տավուշի մարզում հակառակորդը կրակ է բացում նաև խաղաղ բնակչության ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը, վիրավորվել է Կոթի համայնքի երկու քաղաքացիական անձ` մայր և որդի Նազիկ ևՌազմիկ Թումանյանները:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով