«Շանթ 2015» զորավարժության արդյունքում երկիրը բերված է բարձր աստիճանի մարտական պատրաստականության. Մովսես Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բոլոր մարմիններն ու գերատեսչությունները կազմ ու պատրաստ են՝ արագ եւ հավասարակշիռ որոշումներ կայացնելու` սցենարով նախատեսված ցանկացած իրավիճակում: Գնահատականը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հակոբյանը շեշտում է, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում երկիրը բերված է բարձր աստիճանի մարտական պատրաստականության:

«Զորավարժությունների նպատակն է պարզել պետության ներուժը հնարավոր պատերազմների ժամանակ: Նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում, երբ ընդգրկված են հանրապետության բոլոր գերատեսչությունները: Գնահատական դեռ վաղ է տալ, հետագայում արդյունքերը կամփոփվեն: Գերատեսչությունները համապատասխան ներմուծականներ են ստանում: Դրանց վերաբերյալ որոշումներ արդեն կայացվել են եւ զեկուցվում են զորավարժության համապատասխան ոլորտի ղեկավարին: Որոշ ներմուծականներ նաեւ գործնականում պետք է իրականացվեն: Բոլոր գերատեսչությունները ստանալու են գնահատական»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Նա շեշտեց, որ հայկական զինուժը բավական լուրջ է պատրաստվել զորավարժությանը եւ «Շանթ 2015»-ի շրջանակում զինված ուժերը ունեն 65 օրվա պահուստ՝ բոլոր տեսակի նյութական միջոցների:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Հայերեն English Русский

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԲՀԿ-ն ԿԸՀ է դիմել իր ստացած քվեների հետ կապված անճշտությունների հարցով

Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 08/06/26

Ասիական ինդեքսներ - 08/06/26

Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում. Հաքան Ֆիդան

Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ՄՀԻ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատել է արդար

ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային