Իրավունք

Հակառակորդի կրակահերթից Ներքին Կարմիրաղբյուրում հրկիզվել է քաղաքացու գույքը

1 րոպեի ընթերցում

Հակառակորդի կրակահերթից Ներքին Կարմիրաղբյուրում հրկիզվել է քաղաքացու գույքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի հետևանքով նշված գյուղի բնակչին պատկանող առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակի գույքը հրկիզման եղանակով ոչնչացվել է՝ պատճառելով նյութական վնաս:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում