Կոթիի երկու բնակիչներին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, որոնց հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նշված գյուղի բնակիչներ Ն. Պետրոսյանը և Ռ. Թումանյանը և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ն. Պետրոսյանի մոտ ախտորոշվել է պարանոցի, մեջքի, վերջույթների շրջանի բազմաթիվ հրազենային բեկորային վնասվածքներ, իսկ Ռ. Թումանյանի մոտ ձախ ստորին վերջույթի հրազենային բեկորային վերք:

Ն. Պետրոսյանը և Ռ. Թումանյանը ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական, պայթյունատեխնիկական փորձաքննություններ, առգրավվել են Ռ. Թումանյանի և Ն. Պետրոսյանի՝ այդ պահին նրանց հագին եղած հագուստները:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին