Սևանի հանրային լողափերում ջրափրկարարներն այս տարի 10 մարդու կյանք են փրկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի հանրային լողափերում այս տարի ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ ջրափրկարարները հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանի հանրային լողափերում 10 մարդու փրկել են խեղդվելուց: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փրկարական ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը հայտնեց, որ ջրափրկարարները մի քանի դեպքերում նաև օգնել են հանրային լողափերի հարակից լողափերի ծառայություններից օգտվող քաղաքացիների:

«Եղել է ևս 4 դեպք, երբ հանրային լողափերի հարակից լողափերից հեծանվային նավակներ վարձած քաղաքացիները քամու հետևանքով հայտնվել են լճի կենտրոնական հատվածներում: Ջրափրկարարների ջանքերով նրանք հայտնաբերվել են և անվտանգ տեղափոխվել ափ»,- ասաց Ճզմաչյանը:

Սևանի հանրային լողափերում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Ամռան ընթացքում լճում գրանցվել է ջրահեղձման մեկ դեպք: Հուլիսի 27-ին լճի կենտրոնական հատվածում ջրային սկուտեռի վրայից վարորդն իջել է լողալու և խեղդվել է:

Սևանա լճում այս տարի գործել է 12 հանրային լողափ, որոնցից 4-ը ծառայությունների մատուցմամբ, իսկ մնացածը կարճատև հանգստի համար: Ծառայությունների մատուցմամբ չորրորդ հանրային լողափը ՀՀ կառավարության որոշմամբ ավելացվել է այս տարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային լողափերից օգտվող քաղաքացիների քանակը տարեցտարի ավելանում են:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին