Տնտեսություն

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցումը կսուբսիդավորվի մինչև ՀԾԿՀ-ում խորհրդատվության ավարտը

2 րոպեի ընթերցում

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցումը կսուբսիդավորվի մինչև ՀԾԿՀ-ում խորհրդատվության ավարտը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասով բնակիչ-բաժանորդներին ու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կառավարությունը սուբսիդավորում կհատկացնի մինչև Հանրային ծառայությունները կարգավորողհանձնաժողովում ընթացող խորհրդատվական աշխատանքների ավարտը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով՝ ամսական մինչև 500 կՎտ ժամ էլեկտրաէներիա ծախսող փոքր ու միջին բիզնեսի համար կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցի կիսով չափ՝ 250 կՎտ ժամի համար: «Փոքր ու միջին բիզնեսի ծախսերի շրջանակները 500-600 կՎտ ժամի սահմաններում են: Նրանց մի մասը 250 կՎտ ժամի չափով է սուբսիդավորվելու: Մեծ արտադրական ձեռնարկություններն ու խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնեց նախարարը:

Հարցին ի պատասխան՝ ինչու ՓՄՁ-ի համար ամբողջական փոխհատուցում չի լինելու, Զախարյանն ասաց, որ խոսքը միջոցների ու հնարավորությունների մասին է: Նա նաև նշեց, որ օգոստոսի սուբսիդավորման վերջնական հաշվարկներ դեռևս չկան, մոտ օրերս դրանք կլինեն:

Միաժամանակ, նախարարն նկատեց, որ տեղեկություն չունի ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից բնակիչ-բաժանորդների ծախսած էլեկտրաէներգիայի մասով հավելագրումներ կատարելու մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում