Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բարդ պայքար է լինելու. Արայիկ Բաղդադյան

2 րոպեի ընթերցում

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բարդ պայքար է լինելու. Արայիկ Բաղդադյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը բարդ մրցակցություն է սպասում սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությունում:

«Մենք Վրաստանի թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք ենք անցկացրել: Տղաները լավ մարզավիճակում են: Գրեթե անթերի ենք արել ամեն ինչ և պատրաստվում ենք մեկնել Լաս Վեգաս: Օգոստոսի 30-ից կմեկնարկի մեր վերջին ուսումնամարզական հավաքը հենց այնտեղ: Աշխարհի առաջնություն մեկնող կազմը ամենաօպտիմալն է, չունենք մի մարզիկ, ով ինչ-ինչ պատճառներով չի ընդգրկվել կազմում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր մարզիչը:

Վերջինիս խոսքով` թիմը վերջին հավաքի ընթացքում ևս լավ կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը, ինքը` մարզին, ավելի շատ Օլիմպիական խաղերի վարկանիշ է ակնկալքում: «Պայքարը շատ բարդ է լինելու և նախապես ոչինչ ասել չեմ կարող, ամեն ինչ ցույց կտա գորգը»,-ասաց նա:

ԱՄՆ կմեկնի 7 ըմբիշ՝ Գարիկ Բասեղյանը (57), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ): Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ չի ունենա միայն ոչ օլիմպիական 70 կգ քաշային կարգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում