Արցախ

Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված են եղել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ համապատասխան կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում