Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձը կնշանավորվի Ստեփանակերտում Թումոյի բացմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում կկայանա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնից, ծրագիրը հասանելի կլինի 500-1000 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական երկու օր ու կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների` անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման ու խաղերի ստեղծման հիմունքները: Ուսանողները նաև կստանան 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, որոնք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:

Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբերից գրացված ուսանողները կսկսեն ուսումը:

Արցախում Թումոյի նախագիծը իրականացվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա կլինի Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը:

ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաևկենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությանշրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը

տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրանական հատվածում գտնվող պատմականշենքում: Շինության վերանորոգումը իրականացվել է Ղարաբաղ Տելեկոմ ընկերության նվիրատվության շնորհիվ:

Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, երկրորդը` Դիլիջանում` 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի տարբեր քաղաքներով և Հայաստանի սահմաններից դուրս:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան