Life

Քարդաշյանների օրինակով Բեն Աֆլեքի ընկերուհի Քրիստինա Օզունյանն էլ ռեալիթի շոու կհեռարձակի

2 րոպեի ընթերցում

 Քարդաշյանների օրինակով Բեն Աֆլեքի ընկերուհի Քրիստինա Օզունյանն էլ ռեալիթի շոու կհեռարձակի

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի նոր ընտրյալ հայազգի Քրիստինա Օզունյանը որոշել է հետեւել իր ազգակիցների օրինակին եւ Քարդաշյանների պես ռեալիթի շոու հեռարձակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանսիական «Gala» պարբերականը, Աֆլեքն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկյան հեռուստաընկերության հետ, որի եթերով էլ հեռարձակվելու է ռեալիթի շոուն:

Ըստ Ֆրանիսկան «Elle» պարբերականի` ռեալիթի շոուի ժամանակ, հեռուստադիտողը կտեսնի Քրիստինային ոչ ստանդարտ իրավիճակներում, կծանոթանա նրա տեսակետերին եւ ապրելակերպին: Ֆրանսիական պարբերականները չեն բացառում, որ ռեալիթի շոուի ժամանակ հեռուստադիտողը կտեսնի նաեւ Օզունյանի եւ Աֆլեքի սիրավեպը:

Հայազգի Քրիստինա Օզունյանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ ամերիկյան պարբերականները տեղեկատվություն հրապարակեցին, ավելի քան 10 տարվա ամուսնությունից հետո հոլիվուդյան օսկարակիր դերասան Բեն Աֆլեքը բաժանվում է կնոջից` Ջենիֆեր Գարներից, ազգությամբ հայ դայակի հետ լինելու համար: Թեպետ ո'չ Աֆլեքը, ո'չ Օզունյանը չեն հաստատել իրենց կապը, սակայն, ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հայազգի նախկին դայակն այժմ ապրում է բարձրակարգ հյուրանոցային համարներում, վարում նոր դասի Lexus մեքենա, իսկ նրա անվտանգությունն ապահովելու համար դերասանը վարձել է թիկնապահների մի խումբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում