Իրավունք

Ոստիկանությունն ապօրինի շրջանառությունից առգրավել է 5,4 գրամ թմրամիջոց

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն ապօրինի շրջանառությունից առգրավել է 5,4 գրամ թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում օգոստոսի 26-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3419 կգ կանեփի վայրի աճած զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 5,4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և հոգեմետ 22 դեղահաբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում