Գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում խնձորի առատ բերք է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 26-ին աշխատանքային այց կատարեց Կոտայքի մարզում, որի ընթացքում նախ եղավ Ալափարս համայնքում` ծանոթանալու համար ազնվամորու աճեցման տնտեսության աշխատանքներին, ապա` Նոր Գեղի համայնքի խնձորի այգիներում և ծանոթացավ նոր ջերմոցների կառուցման ընթացքին, իսկ Աբովյան քաղաքում այցելեց «Առողջ սունկ»-ի արտադրամաս:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ այս տարի Կոտայքի մարզում առատ բերք է սպասվում:«Կարելի է ասել, որ այս տարին խնձորի տարի է, որովհետև շատ լավ բերք կա, մարզն էլ նպաստավոր է խնձորի աճեցման համար, քանի որ գտնվում է նախալեռնային գոտում: Իսկ Կոտայքում ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ հողերի մշակության ծավալների աճն այս տարի, որոնք վերջին 10 տարում ավելացել են 1000 հեկտաով: Ես համոզված եմ, որ այս տարվանից սկսած ամեն տարի մշակվող հողերի տարածքներն ավելանալու են»,- հավելեց Սերգո Կարապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ մարզում ջերմոցային տնտեսությունների թվի ավելացում է գրանցվում: Միայն այս տարի 50 հա հողատարածքի վրա նոր ջերմոցային տնտեսությունններ են ստեղծվել, իսկ 20 հեկտարի վրա դեռ կառուցվում են: Մարզում նաև պտղատու այգիներ են հիմնվել վերջին 2 տարում` մոտ 1000 հեկտարի վրա:

«Կոտայքի մարզում արդեն ավարտվել է ցորենի բերքահավաքն ու անցյալ տարվա համեմատ ավելի շատ բերք է ստացվել, քանի որ 900 հեկտար հացահատակային մշակաբույսերի ցանքեր էին ավելացել,- հայտնեց նախարարը` հավելելով, որ մարզը բոլոր առումներով լավ ցուցանիշներ ունի:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում