Life

Marvel ստուդիան ուրիշ հերոս կգտնի «Բլեյդ»-ի վերագործարկման համար

1 րոպեի ընթերցում

Marvel ստուդիան ուրիշ հերոս կգտնի «Բլեյդ»-ի վերագործարկման համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel ստուդիան պլանավորում Է վերագործարկել վամպիրների մասին պատմող «Բլեյդ» ֆրանշիզան: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BleedingCool հրատարակությանը, նոր պատմության մեջ կենտրոնական դեմքը կին հերոս Է լինելու:

Ենթադրվում Է, որ ֆիլմում պատմվելու Է Օրեգոնի նահանգից 16-ամյա Ֆելոն Գրեյի մասին, որն առավել ազդեցիկն Է իր դասարանում: Սակայն նա անդրշիրիմյան ինչ-որ ուժերի ներկայությունն Է զգում իր կյանքում: Մի անգամ քաղաքը, որտեղ ապրում Է աղջիկը, ենթարկվում Է գերբնական Էակների հարձակման, որոնք սկսում են հետապնդել Ֆելոնին: Դրանից հետո նա իմանում Է իր հոր՝ Բլեյդի՝ կիսավամպիր-կիսամարդ բնության մասին:

Ավելի վաղ դերասան Ուեսլի Սնայփսը, որը երեք ֆիլմերում խաղացել Է գերհերոսի դերը, հայտնել Է, որ Marvel ստուդիայի ներկայացուցիչների հետ բանակցություններ Է վարում լայն Էկրաններ Բլեյդի հնարավոր վերադարձի վերաբերյալ:

«Բլեյդ» առաջին ֆիլմը նկարահանվել Է 1998 թվականին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում