Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 14 դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 25-26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահատվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 14, խարդախության 3, յուրացման և խուլիգանության 2-ական, կողոպուտի և շորթման 1-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք:
Կարդացեք հոդվածը` Русский