Իրավունք

Ա. Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտը գործում է սահմանված աշխատանքային ռեժիմով

1 րոպեի ընթերցում

Ա. Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտը  գործում է սահմանված աշխատանքային ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Ա. Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտը վերանորոգված է և գործում է սահմանված աշխատանքային ռեժիմով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Օրերս համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում լուսակիրների ոչ կանոնավոր աշխատանքի արդյունքում հաճախակի են տեղի ունենում վթարներ:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի ծառայողների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտի հսկիչի խափանման հետևանքով օգոստոսի 23-ին խախտվել էր նշված լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներ չէին կարող առաջանալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում