Իրավունք

Կոտայքում «Օպել Օմեգա»-ն բախվել է վերամբարձ կռունկի. կա երկու տուժած

2 րոպեի ընթերցում

Կոտայքում «Օպել Օմեգա»-ն բախվել է վերամբարձ կռունկի. կա երկու տուժած

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 26-ին` ժամը 00.28-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղից դեպի Գետարգել գյուղ տանող ճանապարհին` Գետարգելի մեղվաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում Առինջ գյուղի Ձագավանք փողոցի տներից մեկի մոտակայքում «Օպել Օմեգա» մակնիշի 35 TS 819 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1999թ. ծնված Հ. Հ.) բախվել է մոտակայքում կայանված «Դնեպր» մակնիշի 43 OO 625պետհամարանիշովվերամբարձ կռունկին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հ. Հ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1999թ. ծնված Ա. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարներն անջատել են «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում