Համալիրի հարակից կառուցապատվող տարածքում խաղատուն կկառուցվի 100 մլն դոլարի ներդրման դեպքում. Արման Սահակյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանիանվանմարզահամերգային համալիրի տարածքում խաղատուն չի կառուցվի: Կառուցապատման աշխատանքները կիրականացվեն «Հրազդան»մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող խճուղու հարակից տարածքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Կատարվելիք կառուցապատումները ոչ մի կերպ չեն խեղաթյուրելու Մարզահամերգային համալիրի ճարտարապետական տեսքը: Գործարքի հիմքում դրված է ծրագիր, որը նոր շունչ կհաղորդիր համալիրին` այն դարձնելով մայրաքաղաքի ամենաակտիվ հանգույցներից մեկը: Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Պետական գույքի կառավարման վարչության խիստ վերահսկողության տակ»,- լրագրողների հարցերին ի պատասխան` նշեց Սահակյանը:
Նրա խոսքով, ցանկացած կառուցապատում միայն օժանդակելու է համալիրի պահպանմանը: Օրենքը չի արգելում խաղատուն կառուցել կառուցապատվող տարածքում, եթե կառուցապատողն իր վրա պարտավորություն է վերցնում 100 միլիոն դոլարի ներդրում կատարել:«Համլիրի պահպանման ծախսերը չափազանց մեծ են,և պետությունը չի կարող ստանձնել այդ ծախսերը»,- հայտարարեց Արման Սահակյանը: