Life

Նոր Զելանդիայում ոսկու եւ արծաթի բազմամիլիարդանոց պաշարներ են գտել

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայում ոսկու եւ արծաթի բազմամիլիարդանոց պաշարներ են գտել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Նոր Զելանդիայի երկրաֆիզիկոսները Հյուսիսային կղզու ստորերկրյա ջրավազաններում հայտնաբերել են ոսկու եւ արծաթի խոշոր պաշարներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրենց հետազոտությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Geothermics հանդեսում, իսկ դրանց մասին հակիրճ հաղորդվում Է Phys.org կայքում:

Ընդամենը Հյուսիսային կղզում երկրաֆիզիկոսները հայտնաբերել են թանկարժեք մետաղների վեց խոշոր հանքավայրեր, որոնք գտնվում են Թաուպոյի հրաբխային գոտու շրջանում: Գիտնականների գնահատումներով՝ հանքավայրը պարունակում Է մեկ միլիարդի հաշվով ավելի քան 20 մաս ոսկի եւ ՝ ավելի քան երկու հազար մաս արծաթ:

Դա թույլ Է տալիս, թանկարժեք մետաղների արդյունահանում կազմակերպելու դեպքում, տարեկան մինչեւ երեք միլիարդ դոլար ստանալ ոսկու եւ 3,5 մլրդ դոլար՝ արծաթի արտազատումից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում