«Հաղթանակի գեներալները». Հայկ Թումանյան
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Հայկ Թումանյանը ծնվել է 1901 թվականին մայիսի 12-ին Թիֆլիսում:
Հեղափոխական պատանին
Պատանի Հայկն ակտիվորեն աջակցում էր ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպություններին: ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու Ստեփան Անաստասի Միկոյանը իր հուշերում գրել է, թե ինչպես էր պատանի Հայկը` հայտնի հեղափոխական Կամոյի հանձնարարությամբ, մեծ քանակի գումար տեղափոխում Բաքու: Վրաստանում իշխանությանը դաշնակցականների հաստատումից հետո (1919 թ.)` իր հոր հետ միասին ձերբակալվում է`իրենց տանը բոլշևիկներին թաքցնելու համար:
Բանակային ծառայության սկիզբը
Երիտասարդ Հայկը Կարմիր բանակում իր ծառայությունը սկսել է 1924 թվականից. այդ ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ` հրամանատարի օգնականից մինչև Խաղաղօվկիանոսյան դիվիզիայի երրորդ գնդի գումարտակի հրամանատար:
1924 թվականինՀայկն ավարտել է Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանը, իսկ1929 թվականին՝ Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արևելագիտության ֆակուլտետը։
1930 թվականի փետրվարից նա աշխատել է ԽՍՀՄ գլխավոր հետախուզական վարչությունում. մոտ հինգ տարի աշխատել է Խարբինի(Չինաստան) խորհրդային հյուպատոսությունում` լինելով հյուպատոսության առաջին քարտուղար: 1935 թվականից` Գլխավոր հետախուզական վարչության հատուկ հանձնարարականներով աշխատակից, իսկ մեկ տարի անց` «Ա» հատուկ բաժնի ղեկավար: Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Թումանյանը եղել է Հանրապետական բանակի ռազմական խորհրդական: Բացի այդ, Հայկը մասնակցել է նաև խորհրդա-ֆիննական պատերազմին:
Հայրենական Մեծ պատերազմ
Հայրենական Մեծ պատերազմի սկզբում` Թումանյանը եղել է Հյուսիսարևմտյան ուղղության պարտիզանական շարժման ուղղորդման պատասխանատու և երկրորդ գվարդիական-հրաձգային կորպուսի ռազմական կոմիսարի ներկայացուցիչ: Այնուհետև, Հայկ Թումանյանը նշանակվել է ԽՍՀՄ հերոս գեներալ Ա.Ի. Լիզյուկովի ղեկավարած երկրորդ, իսկ հետագայում`հինգերորդ տանկային կորպուսի ռազմական կոմիսար:
Ստալինգրադի ուղղությամբ կազմակերպվող հակահարձակումից առաջ Հայկ Թումանյանը վիճաբանել և հարվածել էր հրամանատարին, ով իր կարծիքով հետաձգում էր հրամանի կատարումը: Կարմիր բանակի գլխավոր քաղաքական բաժնի ղեկավար Ա.Ս. Շերբակովը զեկուցել է այդ պատահարի մասին Ի. Վ. Ստալինին` առաջարկելով դատի տալ Թումանյանին: Սակայն Ստալինը պատասխանել է. «Թումանյանին լավ եմ ճանաչում. հանգիստ թողեք նրան»:
Գեներալ-լեյտենանտ Հայկ Թումանյանը 1944 թվականի հունվարից տեղափոխվել է 6-րդ տանկային բանակ, որի կազմում մասնակցել է ճապոնական Կվանտունյան բանակի ջախջախմանը: ԿլիմենտՀարությունյան,«ՀայժողովրդիներդրումըՀայրենականպատերազմի հաղթանակում1941-1945թթ.» (Ե., 2010) գրքի:
Հետպատերազմյան տարիներ
Հետպատերազմյան տարիներին Թումանյանը նշանակվել է Ի. Վ. Ստալինի անվան ԽՍՀՄ բանակի զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայի քաղաքական բաժնի պետ, աշխատել է նաևԽՍՀՄպաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում։
ԽՍՀՄ բանակի գեներալ-լեյտենանտ Հայկ Ղազարի Թումանյանը կնքում է իր մահկանացուն 1971 թվականի նոյեմբերին Մոսկվայում:
Ըստ А. Меружанян, «Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге» (Санкт-Петербург, 2014) գրքի:
Պարգևները
Հայկ Թումանյանը պարգևատրվել է Լենինի երկու, Կարմիր դրոշի վեց, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի առաջին աստիճանի, Բոգդան Խմելնիցկու առաջին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի և բազմաթիվ այլ շքանշաններով։