ԱՄՆ-ում բորսայական ինդեքսները կտրուկ նվազել են Շանհայի բորսայում անկման ֆոնի վրա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի բորսայում անկումը, որտեղ Shanghai Composite Index-ը նվազել է 8,49%-ով` մինչև 3209,91 կետ, դարձել է պատճառ, որ ԱՄՆ-ում հիմնական բորսայական ինդեքները նվազեն Նյու Յորքի բորսայում սակարկությունների սկսվելու հետ մեկտեղ:

Ինչպես տեղելացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Dow Jones-ին ինդեքսը` ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշն, առաջին րոպեներին նվազել է 6,01%-ով` մինչև 15470,34 կետ, սակայն այնուհետև նվազումը դանդաղել է: S&P 500 ինդեքսը, որը ներառում է ամերիկյան շուկայի 500 ամենախոշոր ընկերությունները, նվազել է մոտ 100 կետով կամ 5,02%-ով, իսկ NASDAQ էլեկտրոնային բորսայի ինդեքսը նվազել է 7,7%-ով և հասել 4343,86 կետ մակարդակի:

«Ակնհայտ է, որ շուկան արձագանքում է Չինաստանում տիրող իրավիճակին և այդ երկրի ֆինանսական համակարգի ճգնաժամին: Խնդիրն այն է, որ հաճախ շուկայի մասնակիցներն սկսում են գործել իրենց տրամաբանությունից ելնելով»,- գտնում է NN Investment Partners-ի շուկայական ռազմավարության դեպարտամենտի ղեկավար Վալենտին վան Նեյվենխուզենը:

J.P. Morgan Asset Management-ի ակտիվներով գործառնությունների դեպարտամենտի ղեկավար Նիկ Գարթսայդի կարծիքով` «շուկայի մասնակիցների մոտ հիմնական մտահոգույունն առաջացնում են հումքային հատվածի ընկերությունների բաժնետոմսերը, ինչպես նաև ձևավորվող շուկաներով երկրներում գործերի վիճակը և գլոբալ տնտեսությունն ընդհանրապես»:

«Ամենամեծ մտահոգությունն առաջացնում է այն, որ գլոբալ տնտեսության աճի տեմպերը շատ անկայուն են,- նշել է Ռաջիվ Բուշվան, IHS-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի ավազանի շուկաների վերլուծության դեպարտամենտի ղեկավարը:- Շատ բան կախված է այն բանից` կհաջողվի՞ արդյոք Չինաստանի ղեկավարությանը ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կապահովեն երկրի տնտեսության աճի տեմպը 7% մակարդակի վրա»:

Ինչպես գտնում է City Financial-ի ակտիվների կառավարիչ Պիտեր Թուգուդը, այժմ կարելի է սպասել «կենտրոնական բանկերի շտապողական գործողությունների ևս մեկ շարք, սակայն դրա հետ մեկտեղ չեն շոշափվի առանցքային խմդիրները, որոնք առաջացրել են ներկայիս իրավիճակը»:

Apple-ի բաժնետոմսերի գինը, որոնք ուժեղ կախվածության մեջ են չինական շուկայում իրավիճակից, նվազել է 2,22%-ով` մինչև 103,62 դոլար, Microsoft-ինը` 2,48%-ով` մինչև 41,96 դոլար, General Electric-ինը` 2,32%-ով մինչև 24 դոլար, Google-ինը` 3,09%-ով` մինչև 624,20 դոլար, իսկ Citigroup-ինը` 4,07%-ով` մինչև 51,40 դոլար:

Անկման առաջատարը նավթարդյունահանող Cabot Oil & Gas Corp-ն է, որի բաժնետոմսերի գինը նվազել է 6,98%-ով` մինչև 22,71 դոլար, և հանքարդյունահանող Freeport-McMoRan Inc-ը, որրի բաժնետոմսերի գինը նվազել է 6,47%-ով` մինչև 8,96 դոլար:

WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը սակարկությունների բացումից հետո նվազել է 2,14 դոլարով` մինչև 38,29 դոլար, իսկ մեկ տրոյական ունցիա ոսկու գինը` 0,38%-ով մինչև 1164,00 դոլար:

Հայերեն Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով