Սպորտ

Էդգար Ստեփանյանը հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

1 րոպեի ընթերցում

Էդգար Ստեփանյանը հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում այս օրերին ընթանում է հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը (տրեկ), որին մասնակցում են 32 երկրների հեծանվորդներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հեծանասպորտի ֆեդերացիայից, Հայաստանը Աստանայում ներկայացնում են Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը, մեր պատվիրակության կազմում են նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, Արսեն Բորյանը (մեխանիկ), Արթուր Ղազարյանը (բժիշկ-մերսող):

Այսօր ավարտվել է 25 կմ (100 շրջան) խմբակային հեծանվավազքի մրցումները. Էդգար Ստեփանյանը գերազանց է հանդես եկել ու նվաճել է արծաթե մեդալ՝ արժանանալով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Առաջնությունն ավարտվելու է օգոստոսի 23-ին. մեր հեծանվորդները առաջիկա 2 օրերին մասնակցելու են եւս մի քանի մրցումների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում