ՓԱՐԻԶ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լուսանկարիչ Ժան Էքյանի լուսանկարն ընդգրկվել է լուսանկարիչների միջազգային օրվա առթիվ Citizenside լուսանկարչական ամսագրի կազմած լավագույն լուսանկարների ցանկում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, լավագույնների ցանկում ընդգրկվել էֆրանսահայ մեկ այլ լուսանկարիչ Ռոժեր Գասպարյանի նկարը, որումԷքյանը լուսանկարում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Մրցույթը կազմակերպել է Citizenside – Newzulu գործակալությունը, որը համագործակցում է աշխարահի տարբեր ծայրերի լուսանկարիչների, ինչպես նաև AFP և Getty image գործակալությունների հետ: