Սփյուռք

Փասադենայում կկայանա «Թուրք մտավորականներն, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը

1 րոպեի ընթերցում

 Փասադենայում կկայանա «Թուրք մտավորականներն, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը

ՓԱՍԱԴԵՆԱ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փասադենայի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցում օգոստոսի 30-ին կկայանա պատմաբան Համբարձում Աղբաշյանի «Թուրք մտավորականներն ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Massispost»-ը, գիրքը պատմում է թուրք 50 մտավորականների` պատմաբանների, դերասանների, իրավապաշտպանների, լրագրողների մասին, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ գործունեություն են ծավալում ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ հետեւանքների վերացման ուղղությամբ:

Գրքի շնորհանդեսին ծավալուն ելույթով հանդես կգաս պրոֆեսոր Օշին Քեշիշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում