Իրավունք

Շիրազի փողոցում հնչել են կրակոցներ. 29-ամյա Գուրգեն Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Շիրազի փողոցում հնչել են կրակոցներ. 29-ամյա Գուրգեն Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Շիրազի փողոցի 30 հասցեում օգոստոսի 18-ին` ժամը 21:00-ի սահմաններում տեղի է ունեցել վիճաբանություն. հնչել են կրակոցներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, դեպքի հետեւանքով Երևան քաղաքի Մազմանյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 29-ամյա Գուրգեն Ա.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հայտնաբերվել են երկու հատ հրազենի պարկուճ:

ՀՀ Քննչական կոմիտեն հավելյալ տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում