Իրավունք

«Կանեփ-կակաչ-2015»-ի շրջանակում ոչնչացվել է 4612 կգ վայրի կանեփ

1 րոպեի ընթերցում

«Կանեփ-կակաչ-2015»-ի շրջանակում ոչնչացվել է 4612 կգ վայրի կանեփ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 18-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4612 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 100 գրամ կանեփ բույսի թաց զանգված, 1,5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 1 հատ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում