Հասարակական

Առողջապահության նախարարի հանձնարարակններով լուծվել է ընդունելության եկած քաղաքացիների հարցերի մեծ մասը

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարի հանձնարարակններով լուծվել է ընդունելության եկած քաղաքացիների հարցերի մեծ մասը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացիների բարձրացված հարցերն առավելապես բուժական բնույթի էին, մեկն էլ` ծառայողական: Ընդունելությանը մասնակցել է 13 քաղաքացի: Մանրամասն ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` Արմեն Մուրադյանը բարձրացված հարցերի լուծման համար տվել է հանձնարարականներ: Հարցերի մեծ մասը դրական լուծում է ստացել: Քաղաքացիները շնորհակալություն են հայտնել սրտացավ վերաբերմունքի և իրենց խնդիրների լուծման համար:

ՀՀ առողջապահության նախարարությունում քաղաքացիների ընդունելությունը, համաձայն գործող կարգի, կազմակերպվում է յուրաքանչյուր երեքշաբթի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում