Տնտեսություն

ՀԷՑ-ում երկու օրից կմեկնարկի աուդիտը

1 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ում երկու օրից կմեկնարկի աուդիտը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու օրից կմեկնարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում նախատեսվող աուդիտը, որն էլ կտա էլեկտրաէնրգիայի սակագնի բարձրացման հիմնավորվածության պատասխանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Բազե» ամենամյա հավաքի մասնակիցների հետ հանդիպմաը նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմյանը:

«Երկուսից երեք ամսվա ընթացքում աուդիտը կավարտվի և, կախված դրա արդյունքներից, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք: Կառավարությունը փորձելու է նաև քայլեր ձեռնարկել, որպեսզի էլեկտրանէներգիայի սակագնի բարձրացումը բեռ չլինի քաղաքացիների վրա, եթե, իհարկե, աուդիտի և Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողվում անցկացվող խորհրդատվությունը ցույց տա սակագնի բարձրցման հիմնավորվածությունը»,- նշեց Հովիկ Աբրահմայնը` հիշեցնելով, որ արդեն իսկ ընտրվել է այն ընկերությունը, որը ՀԾԿՀ-ում խորհրդատվություն է իրականացնելու:

Վարչապետը նշեց նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամ թանկացումը մինչ աուդիտի ավարտը կառավարությունը վերցրել է իր վրա, որը պետք է փոխհատուցի Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքից ստացված միջոցներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում