Հասարակական

Հայաստան կժամանի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը

3 րոպեի ընթերցում

Հայաստան կժամանի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի սկզբին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում այս տարի առաջին անգամ անցկացվելիք վազքի միջազգային կիսամարաթոնին՝«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ի մամուլի ծառայությունից:Հայտնի մարզիկն ընգծել է, որ այն հրաշալի առիթ է լինել Մայր Հայրենիքում, վայելել քաղաքամայր Երևանը և մասնակիցը դառնալ հրաշալի մարզական միջոցառման:

«Ուրախ եմ, որ լեգենդար Ռոբերտ Էմմիյանն այսպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս և Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն: Ամբողջ աշխարհում նմանատիպ մարաթոններ և կիսամարաթոններ մշտական սպորտային միջոցառումներ են և կուզեմ, որ երևանցիների, և հայ ժողովրդի համար էլ այն դառնա ամենամյա, քանի որ վազքը առողջ ապրելակերպի առաջին նախապայմաններից մեկն է: Մեծ ոգևորությամբ եմ ընդունել մասնակցելու հրավերն ու եղբորս՝ Ֆրանսիայի Դեսին քաղաքի մշակութային, սպորտային և միջազգային կապերի գծով փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆի հետ կլինեմ կիսամարաթոնի առաջին շարքերում և բոլորին կոչ եմ անում միանալ մեզ »,- ընդգծում է 1998-ին աշխարհի և 2000 թվականին Եվրոպայի չեմպիոն, հայազգի ֆուտբոլիստը։

«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-իմեկնարկը կտրվի հոկտեմբերի 3-ին, որը կանցկացվի Սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ևՀայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո:

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:Կիսամարաթոնը կլինի ամենամյա՝ նպատակ ունենալով խթանել մարզաձեւի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ ևՀայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը:Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ. կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք, 2,5 կմ վազք 12 և ավելի տարիք ունեցող դպրոցականների համար:

«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրումը մեկնարկել է օգոստոսի 11-ին: Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ ևմեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ:Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) ևՄիջազգային մարաթոնների ևվազքարշավների ասոցիացիան (AIMS):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում