Life

Բրիտանացիների մեկ երրորդն անիմաստ է համարում իր աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Բրիտանացիների մեկ երրորդն անիմաստ է համարում իր աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատող բրիտանացիների մեկ երրորդը վստահ են, որ իրենց աշխատանքը ոչ մի օգտակար ներդրում չունի շրջակա աշխարհում: Ինչպես գրում է Yougove պորտալը, բրիտանացի աշխատողների 50 տոկոսն այն կարծիքին են, որ իրենց աշխատանքն իմաստ ունի, իսկ 13 տոկոսը վստահ չէ դրանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցվածների ամենատարածված մեկնաբանությունները եղել են այն բանի հավաստումները, որ աշխատանքն իրեն ու իր ընտանիքին պահելու միակ հնարավորությունն է, թեեւ բուն աշխատանքը ոչ մի օգուտ չի բերում: Բացի այդ, բրիտանացիները գտնում են, որ իրենց ղեկավարները նույնպես օգտակար չեն համարում իրենց աշխատանքը:

Սակայն, ինչպես ընդգծում են հետազոտության հեղինակները, հարցվածների 53 տոկոսն, այնուամենայնիվ, չի պատրաստվում փոխել իր աշխատանքը, համենայն դեպս՝ առաջիկա 12 ամիսներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում