Life

ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն Էլվիս Փրեսլիի ավելի քան 170 անձնական իրեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն Էլվիս Փրեսլիի ավելի քան 170 անձնական իրեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նշանավոր երաժիշտ Էլվիս Փրեսլիի ավելի քան 170 անձնական իրեր կհանվեն աճուրդի, որը տեղի կունենա Մեմֆիս քաղաքի (Թենեսիի նահանգ) մերձակա նրա «Գրեյսլենդ» կալվածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Սպառավաճառքը գլխավոր իրադարձություններից մեկը կդառնա Էլվիսի շաբաթվա շրջանակներում, որն անցկացվում Է ռոք-ն-ռոլի արքայի մահվան հերթական տարելիցի կապակցությամբ: Աճուրդի տնօրեն Լորա Փիքեթն ասել Է, որ Փրեսլիի՝ աճուրդի հանվող բոլոր անձնական իրերը պատկանում են հավաքորդներին:

Աճուրդի լոտերի թվում են Էլվիսի հայտնի սպիտակ կոստյումը, որով նա ելույթ Է ունեցել Լաս Վեգաս քաղաքի (Նեւադայի նահանգ) բեմերում, ադամանդներով զարդարված ոսկե կուլոնը, որը ռոք-ն-ռոլի արքան նվիրել Էր ամերիկացի հայտնի երգիչ Սեմի Դեւիս կրտսերին:

Էլվիս Փրեսլին մահացել Է 1977 թվականի օգոստոսի 16-ին՝ 42 տարեկան հասակում: Նրա մահն իսկական ցնցում Էր ամբողջ աշխարհի նրա բազմաթիվ երկրպագուների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում