Ջոն Քենեդու հրացանը կդրվի աճուրդի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու M1 Garand հրացանը սեպտեմբերին կդրվի աճուրդի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Washington Times-ը, Rock Island աճուրդի տունը հրացանի վիճակը գնահատում է բարձր եւ նախնական գինը սահմանել է 100.000 դոլար:
Դեռեւս սենատոր եղած ժամանակ Քենեդին 1959թ. հոկտեմբերին ստացել էր այդ հրաձիգը: Ամենայն հավանականությամբ հրացանն ավելի քան 2.5 տարի ուղեկցել է Քենեդուն: Ըստ տեղեկությունների՝ նախագահ ընտրվելուց հետո Քենեդին այլեւս չի կրել հրացանը: