Ժերար Դեպարդիեն կնկարահանվի Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմում

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ռեժիսոր Արտակ Իգիթյանը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին «Անատոլիական պատմություն» (Anatolian Story) վերնագրով ֆիլմ նկարահանել, որտեղ կխաղան ֆրանսիական կինոյի հայտնի դեմքեր Ժերար Դեպարդիեն եւ Սամի Նասերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով rusarminfo.ru-ն (ռուս-հայկական տեղակատվական գործակալություն), ֆիլմի գլխավոր հերոսը Մուստաֆա Գազին է, ով իր ողջ կյանքը նվիրաբերել է Թուրքիային ծառայելուն: Ծեր հասակում Մուստաֆան, ով իր ողջ կյանքի ընթացքում ատել է Հայաստանն ու հայերին, պարզում է, որ հայ է:

Ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Արենն է (Կարեն Մարգարյան): Ֆիլմի համար երաժշտություն է գրելու Միշել Լեգրանը: Ըստ կայքի՝ ֆրանսահայ հայտնի երգահանը պահանջել է, որ ֆիլմի գլխագրերում Լեգրան ազգանվան կողքին ավելացնեն նաեւ հայկական Տեր-Միքայելյանը: Ֆիլմում գլխավոր հերոսի՝ Մուստաֆայի կերպարը կմարմնավորի Ժերեր Դարմոն, նրա որդուն կմարմնավորի Սամի Նասերին, որ հայ հանդիսատասեին առավելապես հայտնի է «Տաքսի» ֆիլմերից: Դեպարդիեն ֆիլմում կմարմնավորի փաստաբանի: Նախատեսվում է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն 2015 թվականի նոյեմբերից: Նկարահանումները կանցկացվեն Հայաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում:

Հայերեն English Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում