Հյուսթոնի աղջկա սպանության մեջ կասկածվում է քաղաքացիական ամուսինը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի աղջկա՝ Բոբի Քրիստինա Բրաունի մահվան մեջ կասկածվում է նրա քաղաքացիական ամուսինը` Նիկ Գորդոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին առաջին տեղեկատվությունը հաղորդել է Reuters գործակալությունը: Այնուհետեւ Atlanta Journal Constitution-ը զրուցել է ընտանիքի բարեկամ Բեդելիա Հարգուրովի հետ, ով հաստատել է, որ Նիկ Գորդոնը աղջկան թունավոր կոկտեյլներ էր տվել, իսկ երբ նա կորցրել է գիտակցությունը, պառկեցրել է սառը ջրով լոգարանի մեջ` դեմքը դեպի ներքեւ: Ըստ լրատվամիջոցի՝ այդ գործողությունների արդյունքում Բոբի Քրիստինան ուղեղի կաթված է ստացել: Հարգուրովը նաեւ պատմել է, որ դեպքի օրը Նիկ Գորդոնը տուն է եկել շատ ուշ, եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ ամուսինները լուրջ վիճաբանություն են ունեցել: CNN-նն էլ փոխանցում է, որ վիճաբանության ընթացքում Գորդոնը նաեւ ծեծել է կնոջը: Նիկ Գորդոնի դեմ ներկայացվել է դատական հայց:

Բոբի Քրիստինա Բրաունը մահացել է հուլիսի 26-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի հիվանդանոցներից մեկում 23 տարեկան հասակում: Աղջիկը կոմայի մեջ էր այս տարվա հունվարի 31-ից:

Լուսանկարը` Getty Images

Հայերեն English

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի