Հոլիվուդյան ծառուղում աստղ են զետեղել երգչուհի Մրայա Քերիի պատվին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Մրայա Քերիին ութ տարի պահանջվեց այն բանի համար, որ ժամանակ գտնի եւ օգոստոսի 5-ին այցելի Հոլիվուդի Փառքի ծառուղի, որտեղ նրա պատվին կազմակերպվել Էր աստղի զետեղման հանդիսավոր արարողությունը:

«Երաժշտության եւ զվարճանքի ինդուստրիայում ունեցած ձեռքբերումների համար Քերիին աստղ շնորհելու մասին որոշումն ընդունվել Էր դեռ 2007 թվականին,-նշել Է KTLA հեռուստաալիքը:-Բայց նա շատ զբաղված Էր, այդ թվում նաեւ մասնակցելով Լաս Վեգասի հյուրանոցների եւ այլ հաստատությունների պաշտոնական բացման միջոցառումներին»:

Օգոստոսի 5-ին 45-ամյա Մրայա Քերին վերջապես ժամանել Է Հոլիվուդ: Աստղի համար պատվավոր տեղ Էր հատկացվել «Դոլբի» թատրոնի մերձակայքում, որտեղ ամեն տարի անցկացվում Է «Օսկար» մրցանակի դափնեկիրների հայտարարման եւ պարգեւատրման արարողությունը:

«Ես շոյված եմ իմ ստեղծագործական նվաճումների այսքան բարձր գնահատականից»,-հայտարարել Է Մրայա Քերին:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երգչուհու պատվին հոլիվուդյան ծառուղու մայթին տեղադրված աստղը դարձել Է թվով 2556-րդը: Հոլիվուդյան «Փառքի ծառուղու» (որի երկարությունը հասնում Է 2,1 կիլոմետրի) առաջին մշտական աստղերը տեղադրվել են 1960 թվականի մարտին:

Լուսանկարը`AP

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի