Life

NASA-ն ցուցադրել Է Լուսնի հակառակ կողմը Երկրի ֆոնի վրա

1 րոպեի ընթերցում

NASA-ն ցուցադրել Է Լուսնի հակառակ կողմը Երկրի ֆոնի վրա

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի DSCOVR տիեզերական ապարատին հաջողվել Է ստանալ Լուսնի հակառակ կողմի բացառիկ լուսանկարը Երկրի ֆոնի վրա՝ Երկիր - Արեգակ համակարգի Լագրաժի կետից (երկու օբյեկտներից հավասար հեռավորության վրա): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է գործակալության մամուլի տեղեկագրում:

DSCOVR-ում գտնվող Earth Polychromatic Imaging Camera (EPIC) խցիկը պատկերների նախնական շարքն ստացել Է 2015 թվականի հուլիսի 16-ին՝ Երկրից 1,5 միլիոն կիլոմետր հեռավորությունից: Նկարահանումը տեւել Է մոտավորապես հինգ ժամ:

Նկարներն արվել են DSCOVR-ի աշխատանքի թեստավորան ընթացքում: Նմանօրինակ հաջորդ պատկերները NASA-ն պլանավորում Է ստանալ տարեկան երկու անգամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում