Life

Մեծ Բրիտանիայի 101-ամյա բնակչուհին ծննդյան օրը նշել է տանկ վարելով

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի 101-ամյա բնակչուհին ծննդյան օրը նշել է տանկ վարելով

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հիլդա Ջեքսոնն իր ծննդյան 101-ամյակը նշել է ՖՎ432 մակնիշի տանկ վարելով: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախկին բուժքույրն իրականացրել է իր երազանքը Հարավային Ուելսի տանկային դպրոցում: Նրա 72-ամյա դուստր Մարգարետ Օստինը պատմել է, որ մայրը ցանկանում էր դա անելի մի քանի տարի շարունակ և առողջական խնդիրները նրան հետ չեն պահել:

Ջեքսոնը մշտապես տարված է եղել վարելով: 1950թ.-ին իր ավստրալացի բարեկամների հետ Եվրոպայում հինգամսյա ճանապարհորդության է մեկնել մեքենայով:

Տանկային դպրոցի սեփականատեր Ալիստեր Սքոտը հայտարարել է, որ Ջեքսոնը դարձել է ամենատարեց հաճախորդը: Նա իր հիացմունքն է արտահայտել Ջեքսոնի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում