Բիլ Գեյթսը գլխավորել է ՏՏ-ոլորտի 100 ամենահարուստ գործիչների ցուցակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, ամերիկյան Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է IT-ինդուստրիայի ամենահարուստ գործիչների ցուցակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան վարկանիշը, որում տեղ է գտել հարյուր մարդ, օգոստոսի 5-ին հրապարակվել է հրատարակության կայքում:

Forbes-ի տվյալներով՝ 59-ամյա Գեյթսի կարողությունը, որը նաեւ աշխարհի ամենահարուստ մարդն է, ներկայում կազմում է 79,6 մլրդ դոլար: Ցուցակի երկրորդ տեղն զբաղեցնում է Oracle համակարգչային ծրագրային ապահովման արտադրող ընկերության 70-ամյա հիմնադիր Լարի Էլիսոնը, որի կապիտալը հանդեսը գնահատում է 50 մլրդ դոլար: Երրորդ տեղը բաժին է ընկել Amazon խոշորագույն առցանց խանութի 51-ամյա ղեկավար եւ հիմնադիր Ջեֆ Բեզոսին (47,8 մլրդ դոլար): Նրան հաջորդում է Facebook սոցիալական ցանցի 31-ամյա ստեղծող Մարկ Ցուկերբերգը (41,2 մլրդ դոլար): Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահարուստ գործիչների հնգյակը եզրափակում է Google ամերիկյան կորպորացիայի 42-ամյա համահիմնադիր Լարի Փեյջը (33,4 մլրդ դոլար):

Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ գտած գործարարներից 51-ը ԱՄՆ-ից են: Forbes-ի վարկանիշում հայտնված միակ ռուսաստանցին Mail.ru Group ընկերության 53-ամյա համասեփականատեր Յուրի Միլներն է: 3,3 մլրդ դոլար գնահատվող կարողությամբ նա զբաղեցնում է վարկանիշի 62-րդ հորիզոնականը:

ՏՏ-ոլորտի ամենահարուստ ներկայացուցիչների միագումար կապիտալը հանդեսը գնահատել է 842,9 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Հայերեն English Русский

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը