Հասարակական

Մահացել է 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին

1 րոպեի ընթերցում

Մահացել է 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը, գյումրիաբնակ կինը հուլիսի 31-ին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունք:

«Հղիի՝ հիվանդանոց դիմելու պահին վիճակը ծայրահեղ ծանր էր և ախտորոշվել էր սրտի նեյտրալ անբավարարության չորրորդ աստիճան, ինչը նշանակում է ծանր սրտային պաթոլոգիա», - ասաց Շուշան Հունանյանը:

Նա նաև մանրամասնեց, որ հիվանդանոց դիմելու հաջորդ օրը բժիշկները կատարել են հղիության ընդհատում՝ փորձելով փրկել կնոջ կնաքը, սակայն օգոստոսի 4-ին կինը մահացել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում