Տնտեսություն

Նաիրիտցիների չվճարված աշխատավարձ այլևս չկա

1 րոպեի ընթերցում

Նաիրիտցիների չվճարված աշխատավարձ այլևս չկա

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ»-ի աշխատակիցիների չվճարված աշխատավարձ այլևս չկա: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մարել է նաև «Նաիրիտ» գործարանի շուրջ 600 աշխատակցի արշխատավարձի պարտքը, ովքեր դեռ չէին ստացել իրենց գումարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից` ընդգծելով, որ եթե դեռ չի նստել նրանցից մի մասի հաշվին, ապա անպայման կնստի:

Գործարանի մամուլի ծառայության նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը «Նաիրիտ գործարան» ՓԲԸֆեյսբուքյանէջում գրել է. «Ժողովուրդ ջան, հենց նոր խոսել եմ բանկի հետ. ArCa համակարգը գումարը հաշիվներին է փոխանցում օրվա մեջ երկու անգամ՝ ժամը 1-ի և 5-ին: Գումարի մի մասն արդեն փոխանցվել է, մյուս մասը ևս կփոխանցվի երեկոյան: Դիմանանք այս ամենատանջալի մի քանի ժամը ևս՝ օրվա ավարտը, հուսանք, հանգստություն կբերի...»:

Կառավարությունն արդեն մարել է 1800 աշխատողի աշխատավարձի պարտքը: Հուլիսի 30-ին կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ առաջիկա մեկ-երկու օրերին կառավարությունը կմարի բոլոր աշխատողների աշխատավարձերի պարտքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում