Սփյուռք

Հալեպում գտնվող հայ ծերերի և մանկատան երեխաների ճակատագիրը մտահոգիչ է

1 րոպեի ընթերցում

Հալեպում գտնվող հայ ծերերի և մանկատան երեխաների ճակատագիրը մտահոգիչ  է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հալեպում (Սիրիա) ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, գլխավոր հյուպատոսը նախարարին է ներկայացրել Հալեպում տիրող իրավիճակը, որը վերջին շրջանում ավելի է սրվել:

Նա նշել է, որ հատկապես մտահոգիչ է Հալեպի ծերանոցի, որտեղ բնակվում է 46 մարդ և մանկատանը ապաստանած 30 երեխաների ճակատագիրը: Ջրի, էլեկտրաէնեգիայի բացակայության հետևանքով դժվարացել են կենցաղային պայմանները, զգալի է սննդի անբավարարությունը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը խոր մտահոգություն հայտնելով հալեպահայության ճակատագրի վերաբերյալ, խոստացել է անել հնարավորը` նրանց աջակցելու համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում հաստատված սիրիահայության հիմնախնդիրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում